Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Այն ընթանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը։

Նախարարները սկզբում ունեցել են դեմ առ դեմ հանդիպում։ Այնուհետև բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների մասնակցությամբ։

«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Leave a Comment