Ծառուկյանը շանս չի տա թե Գեյջիին, թե Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև

Արման Ծառուկյանը խնդիրներ չի ունենա ոչ ամերիկացի Ջասթին Գեյջիի, ոչ էլ իսպանացի Իլիա Թոփուրիայի հետ հնարավոր մենամարտերում։ Այս մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում ասել է Fight Nights-ի նախկին չեմպիոն Դմիտրի Բիկրևը՝ ամփոփելով UFC-ի վերջին մրցաշարը։

Մրցաշարի գլխավոր մենամարտում Ջասթին Գեյջին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Իլիա Թոփուրիային։
Խոսելով գլխավոր մենամարտի մասին՝ Բիկրևը նշել է, որ արդյունքն իրեն զարմացրել է, քանի որ սպասում էր ավելի մրցունակ ելույթ Թոփուրիայի կողմից։

«Չէի սպասում, որ Թոփուրիան ոչինչ չի կարողանա անել Գեյջիի դեմ։ Ինձ համար 70 կգ-ը Թոփուրիայի քաշային կարգը չէ։ Նա փոքրամարմին է այս դիվիզիոնի համար: Ես միշտ ասել եմ՝ Թոփուրիան կամ Գեյջին կտիրեն գոտուն միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից որևէ մեկը չի հանդիպել Ծառուկյանի հետ։ Դա անվիճելի է՝ առանց տարբերակների։ Իսկ Գեյջիի հետ մարտում Թոփուրիան այնպիսի սխալներ արեց… Կարծում էի՝ նա ավելի խելացի է, բայց ավաղ»,-ասել է Դմիտրի Բիկրևը։

Leave a Comment