Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սամվել Կարապետյանը մայիսի 29-ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի։
Սամվել Կարապետյանը հայցապահանջով խնդրում է Ալեն Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը, ինչպես նաև նրանից որպես փոխհատուցում բռնագանձել 6 միլիոն դրամ:
Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հունիսի 8-ին վերջինիս կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Գործով նախնական դատական նիստեր դեռևս նշանակված չեն։
Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։