
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, լրագրողներին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր գագաթնաժողովում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Նա այն անվանել էր «բոլորով միասին» հանդիպելու լավ հնարավորություն, քանի որ գագաթնաժողովին մասնակցելու են նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը։
G7 գագաթաժողովն անցկացվում է հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում: Բացի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներից, Մակրոնի կողմից հրավերներ են ստացել նաև Ուկրաինայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի ղեկավարները: