Ղալիբաֆը և Վենսը ներկա կլինեն հուշագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կմասնակցեն հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությանը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Հունիսի 15-ի գիշերը Իրանը և Միացյալ Նահանգները հաստատեցին հուշագրի ստորագրման ավարտը, որը նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում հունիսի 19-ին: Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում :

«Ամերիկյան կողմից Վենսն է, իրանական կողմից՝ Ղալիբաֆը», – ասել է իրանցի դիվանագետը, որի խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Leave a Comment