Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում գրանցվել է անսպասելի արդյունք: H խմբում Իսպանիայի հավաքականը չի կարողացել հաղթահարել Կաբո-Վերդեի թիմի դիմադրությունը:
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» արենայում կայացած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Չնայած խաղային բացահայտ առավելությանը՝ իսպանացիները չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը։ Իսպանացիները կատարել են 25 հարված (որից 7-ը՝ դարպասի ուղղությամբ), մինչդեռ Կաբո-Վերդեն պատասխանել է ընդամենը 6 հարվածով (1-ը՝ դարպասի ուղղությամբ):