Վան Դայկը քննադատել է Աշխարհի առաջնության կազմակերպիչներին

Նիդերլանդների ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս Աշխարհի 2026 թվականի առաջնության խաղերի ընթացքում ջրային դադարների ժամանակ ցուցադրվող գովազդները։

ԱԱ-2026-ի F խմբի շրջանակներում Նիդերլանդների ընտրանին 2։2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Ճապոնիայի հավաքականի հետ։ Այդ դիմակայությունում Վան Դայկը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Ջրային դադարները բավականին հետաքրքիր թեմա են։ Ամեն անգամ, երբ սկսվում է գովազդը, դա ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Կարծում եմ՝ հեռուստացույց դիտող չեզոք երկրպագուների համար դա նույնպես լավագույն տարբերակը չէ։
Իհարկե, եթե մարզադաշտում իսկապես շոգ է, լավ կլիներ կիրառել այդ դադարները, բայց, իմ կարծիքով, յուրաքանչյուր հանդիպման պետք է անհատական մոտեցում ցուցաբերել»,- նիդերլանդցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Leave a Comment