ՊՍԺ-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ

Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն բանակցություններ է վարում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Կողմերը նախատեսում են բանակցություններն ավարտել ԱԱ-ից հետո։

29-ամյա Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2023-ից: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն ՊՍԺ-ն մտադիր է պահել թիմի առաջատարներից մեկին և երկարաձգել նրա պայմանագիրը։

Leave a Comment