Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, թեև Ֆրանսիայում նա բազմիցս դիրքորոշում է հայտնել սուր սոցիալական հարցերի վերաբերյալ։
«Մի անհանգստացեք, Ֆրանսիայի նախագահ դառնալու հավակնություն չունեմ։ Ինձ շատերն են այդ մասին հարցնում, բայց ֆուտբոլային կարիերայից հետո քաղաքական կարիերա անելու մտադրություն չունեմ։
Առանց այդ էլ ինձ ատում են։ Մտադիր եմ շատ ավելի աննկատ լինել»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է L’Équipe-ը։