ԱՄՆ վարչակազմը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածները և վերականգնել ծովային շրջափակումը, եթե կարծի, որ Թեհրանը չի կատարում համաձայնագրի պայմանները, հունիսի 15-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Դա կարող է տեղի ունենալ։ Դա կարող է նշանակել շրջափակման վերադարձ։ Դա կարող է շատ բան նշանակել։ Մենք բոլոր քարտերը ձեռքում ունենք։ Եվ եթե Իրանը չպահպանի պայմանավորվածությունները, մենք կորոշենք, թե ինչ անել», – պատասխանել է նա Fox News-ի եթերում, երբ նրան հարցրել են, թե հնարավո՞ր են Միացյալ Նահանգների կողմից նման քայլերը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի՝ միջնորդի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված համաձայնագիրը։
Փաստաթղթի ստորագրումը նախատեսված է Ժնևում հունիսի 19-ին։