Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը կգլխավորի իտալական «Միլանը»: Այս մասին հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
41-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ. հունիս և մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նա կստանա տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։
Ռուբեն Ամորիմը «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։
Իտալիայի անցած առաջնությունում «Միլանը» 70 միավորով գրավել է 5-րդ տեղը։
Ամորիմի նախորդ ակումբն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» էր։