Միացյալ Նահանգները շատ դժգոհ է Օմանի միջնորդությունից Իրանի հետ բանակցություններում և դադարեցրել է օգտվել Մուսկատի ծառայություններից։ Այս մասին հունիսի 15-ին հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված փոխըմբռնման հուշագրի էլեկտրոնային ստորագրումը։
«Մենք շատ դժգոհ էինք օմանցիներից։ Մենք զգացինք, որ նրանք շատ երկերեսանի էին գործում, գրեթե ինչպես իրանցիների վարձկանները՝ իրենց մանևրներում։ Այսպիսով, մենք, ըստ էության, դուրս մղեցինք նրանց գործընթացից», – ասել է ամերիկացի պաշտոնյան լրագրողների համար հատուկ հեռախոսազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանը։