ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Զառիթափ-Գոմք-Կապույտ ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-9-31, /Հ-42/ (Զառիթափ)-Գոմք-Կապույտ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+600-կմ8+400 հատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 7.8կմ է։

Կապալառու կազմակերպությունը կատարել է նախագծով նախատեսված հողային աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Շուրջ 3կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Տեղադրվել են նաև մայթերի եզրաշարերը։ Ջրահեռացման համակարգերի կառուցումը Գոմքում գրեթե ավարտական փուլում է։

 

Leave a Comment