Ալեքսանդր Կոչուբաևի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. վերդիկտը կհրապարակվի հուլիսի 1-ին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։

Փաստաբանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։

Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի նոյեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակմամբ Կոչուբաևը, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, նախաքննությունն իրականացնող քննիչներին, հսկող դատախազին և կալանավորման որոշում կայացրած դատավորին բնութագրել է վիրավորական արտահայտություններով, որոնք մեղադրող կողմի գնահատմամբ արատավորել են վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին։

Դատական վիճաբանությունների ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել է Ալեքսանդր Կոչուբաևին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ կայացնել մեղադրական վերդիկտ։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment