«Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից»․ Պեսկով





Ուկրաինական կողմը դեռևս հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ գիտեք, որ ուկրաինական կողմը հրաժարվում է որևէ բանակցությունից, փաստորեն, նախագահ Զելենսկին ինքն իրեն պաշտոնապես արգելել է այդ բանակցությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։



Leave a Comment