Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակները և կարևորել խորհրդի անդամների առաջարկների քննարկումը։
Այսպիսով, նոր ռազմավարությունը ներառում է 5 հիմնական նպատակ՝ միավորելով
✅դատաիրավական,
✅մարդու իրավունքների, ✅հակակոռուպցիոն,
✅քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները,
✅իրավապահ համակարգի բարեփոխումների ուղղությունը։

Քննարկվել են դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացման հետագա քայլերը:

Ընդգծվել է, որ ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության ներդրման արդյունքում դատարան մուտքագրվող հայցերի թիվը նվազել է շուրջ 60%-ով, և նախատեսվում է զարգացնել նաև աշխատանքային վեճերի հաշտարարության մեխանիզմը։

Նիստի ընթացքում տեղի է ունեցել քննարկում ներկայացված ուղղությունների և ոլորտային այլ թեմաների շուրջ։

Leave a Comment