Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները որոնում են Փամբակ գետն ընկած աղջկան

Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է, և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև՝ մոտակա տներից կորած երեխա կա՞, թե՞ ոչ։

Leave a Comment