Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը» | Radar Armenia

Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»

Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը նշանակվել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Մասիմիլիանո Ալեգրիին։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 41-ամյա մարզիչն իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

«A Bola»-ի տվյալներով՝ Ամորիմի բազային աշխատավարձը կազմելու է տարեկան 3,5 միլիոն եվրո, որին կավելանան նաև հավելավճարներ՝ տիտղոսների և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու (դուրս գալու) համար։

Հիշեցնենք, որ Ամորիմը նախկինում աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ «Միլանը» Սերիա Ա-ի անցած մրցաշրջանում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment