ՀՀ դեսպանը Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացումը

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ Բունդեսթագի պատգամավոր, Տնտեսական համագործակցության և զարգացման, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ Նիկոլաս Ցիպելիուսի հետ։

Քննարկեցին Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային խաղաղության գործընթացի և տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կարևորեցին ներդրումային ծրագրերի խթանումը, տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի զարգացումը, ինչպես նաև գերմանական բիզնեսի ավելի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում։

Leave a Comment