Իսրայելը չի գնա զիջումների իր սահմանային անվտանգության հարցում, և Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կպահպանեն Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիների վերահսկողությունը, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես ունենք հստակ քաղաքականություն, որ Իսրայելի պաշտպանության բանակը անորոշ ժամանակով կմնա Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում, այնտեղից՝ սահմանը և իսրայելական համայնքները ջիհադիստական խմբավորումներից պաշտպանելու համար», – ասել է Կացը, ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության։
Կացը նշել է, որ այս դիրքորոշումը բացատրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։