Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարություն է տարածել ու նշել, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հաստատած համաձայնությունը չի կարող պարտադրող լինել իսրայելական կողմի համար։
«Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում։ Իսրայելը չի ենթարկվում Միացյալ Նահանգներին։ Մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք»,- գրել է նա X-ում։
Նա հավելել է.
«Ամեն անգամ, երբ մենք Իսրայելի անվտանգության հաշվին ենթարկվել ենք միջազգային ճնշման, մենք վճարել ենք արյան գին՝ տոկոսներով․․․ Մենք ընդգծում ենք, որ սիրում ենք ԱՄՆ-ին և շնորհակալ ենք նախագահ Թրամփին։ Սակայն Իսրայել պետությունը «բանանային հանրապետություն» չէ։