Գերմանիայի հավաքականը ջախջախել է Կյուրասաոյի ընտրանուն․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցել է Կյուրասաոյի ընտրանու հետ, որն առաջին անգամ է նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության է հասել 7:1 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը։ Աչքի են ընկել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Նաթանիել Բրաունը, «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը։

Կյուրասաոյի թիմի գոլը խփել է շվեյցարական «Ցյուրիխի» կիսապաշտպան Լիվանո Կոմենենսիան։

Leave a Comment