Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է կուսակցության մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին՝ ժամը 18։00-ին հրավիրված նիստում ԿԸՀ-ն կամփոփի ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։