Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստացել է ամենագնաց նվիրել ամերիկացի Ջասթին Գեյջիին, եթե վերջինս կարողանա հաղթել նույն քաշային կարգի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիային։

​Այս մենամարտը գլխավորելու է «UFC White House — Freedom 250» մրցաշարը, որը կայանալու է հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

​«Ջա՛սթին, եթե հաղթես, քեզ համար նոր «Ram» պիկապ ունեմ: Առա՛ջ», — X-ի իր միկրոբլոգում գրել է հայ մարտիկը:

​Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 գոտեմարտ՝ տոնելով 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ։ Արմանը կրել է ընդամենը 3 պարտություն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment