
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր է ներկայացրել վարչական դատարան: Մեկն այս պահին քննվում է, մյուսը՝ 2 ժամով հետաձգվել է:
ԲՀԿ հայցադիմումի քննությանը որպես 3-րդ կողմ մասնակացում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը: ՔՊ-ն բացակայում է: Պատասխանող կողմ է հանդես գալիս ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյան:
Փաստաբան Արամ Օրբելյանը նիստում նշեց, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:
Այս շաբաթ ընտրատարածքային հանձանժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղմասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո:
Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, առայժմ պարզ չէ: