Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

​ԱՄՆ կառավարությունը պարտավորեցրել է Anthropic ընկերությանը արգելափակել օտարերկրյա օգտատերերի հասանելիությունը արհեստական բանականության (ԱԲ) իր ամենահզոր՝ Fable 5 և Mythos 5 մոդելներին:

​Արգելքը, ըստ ընկերության հայտարարության, տարածվում է նաև հենց Anthropic-ի այն աշխատակիցների վրա, ովքեր չունեն ԱՄՆ քաղաքացիություն:

​ԱՄՆ իշխանությունները, արձակելով համապատասխան կարգադրությունը, վկայակոչել են ազգային անվտանգության նկատառումները՝ չհստակեցնելով մանրամասները: Բուն Anthropic-ում կարծում են, որ արգելքը կապված է Mythos 5-ի ծրագրային կոտրման (ջեյլբրեյքի) հնարավորության մասին հաղորդագրությունների հետ:

​Ընկերությունը հայտնել է, որ կկատարի կառավարության կարգադրությունը:

​«Սակայն մենք համաձայն չենք նրա հետ, որ նեղ պոտենցիալ ջեյլբրեյքի (ծրագրային կոտրման) հայտնաբերումը պետք է հիմք հանդիսանա հարյուր միլիոնավոր մարդկանց համար գործարկված կոմերցիոն մոդելի հետկանչման համար», — նշված է հայտարարության մեջ:

​Եթե նման չափանիշներ կիրառվեին ողջ արդյունաբերության մեջ, ըստ Anthropic-ի, ապա դա «փաստացի կկանգնեցներ բոլոր առաջատար մշակողների մոդելների նոր գործարկումները»:

​Anthropic-ը նշել է, որ ԱԲ-ի իր մնացած բոլոր մոդելների հասանելիությունը չի սահմանափակվում, և ներողություն է խնդրել հաճախորդներից: «Մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, և աշխատում ենք հասանելիությունը հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ», — ընդգծել են ընկերությունում:

​Հունիսի սկզբին Anthropic-ը, որի ամենահայտնի պրոդուկտը Claude արհեստական բանականության մոդելն է, հայտ էր ներկայացրել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար: Ընկերության արժեթղթերի բորսա դուրս գալու ամսաթիվը և IPO-ի այլ պարամետրեր դեռևս չեն հայտարարվել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Anthropic-ի բաժնետոմսերով առևտուրը նախատեսվում է սկսել աշնանը:

Leave a Comment