Մի քանի զինված տղամարդիկ, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ, մտել են Բեռլինի Մարզան թաղամասի բնակարաններից մեկը, ապա թալանել այնտեղ բնակվող զույգին՝ գողանալով մոտ 100,000 եվրո, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Ոստիկաններ ներկայացող մի քանի զինված հանցագործներ ուրբաթ օրը մտել են 17-րդ հարկում գտնվող բնակարան և հարձակվել բնակիչների վրա։ Զույգը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ըստ առկա տեղեկությունների՝ կողոպտիչները փախել են մոտ 100,000 եվրո կանխիկով», – հաղորդում է թերթը։
Ըստ թերթի՝ կողոպտիչները թակել են դուռը՝ ներկայանալով որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Երբ դուռը բացվել է, նրանք ներխուժել են բնակարան և արցունքաբեր գազ կիրառել։ Բնակարանում ապրող կինը գլխին հարված է ստացել ատրճանակի կոթով, իսկ նրա ամուսինը՝ դանակահարվել է։
Հաղորդվել է, որ զինված ավազակներից մեկը ձերբակալվել է զույգի որդիների կողմից մինչև ոստիկանության ժամանումը, սակայն նրա հանցակիցներին հաջողվել է փախչել՝ վերցնելով զգալի գումար։ Դատախազության խոսնակը Bild-ին հայտնել է, որ հետաքննություն է ընթանում։