Ձերբակալման ռեժիմների մանևրումը հանգեցնում է անձնական ազատության երաշխիքների խախտման․Դավիթ Դիլբարյան

Քրեական դատավարության օրենսգիրքը սկզբունքային մակարդակով ամրագրում է, որ ձերբակալության տվյալ տեսակի համար առավելագույն ժամկետ լրանալուն պես անձը պետք է ազատ արձակվի, եթե նրան կալանավորելու վերաբերյալ որոշում առկա չէ։ Ձերբակալումը կարող է կիրառվել հանցանք կատարած անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև խափանման միջոցը խախտած մեղադրյալի դատարան ներկայացնելու նպատակով։ Միաժամանակ օրենքը նաև նախատեսում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալման առավելագույն ժամկետը 72 ժամ է։

Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության փաստաբան Դավիթ Դիլբարյանի հետ։

Leave a Comment