Հունիսի 12-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է անհայտ թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ արխիվային տվյալների երրորդ խմբաքանակը։
Կայքի տվյալներով՝ Սպիտակ տունը, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը, Էներգետիկայի նախարարությունը, ՀԴԲ-ն, ՆԱՍԱ-ն և այլ գործակալություններ ներգրավված են նախկինում գաղտնի տվյալների հրապարակման նախագծում։
Մայիսի 22-ին Պաշտպանության նախարարությունը հրապարակեց արխիվային փաստաթղթերի երկրորդ խմբաքանակը, որը ներառում էր 2022 թվականի մայիսի 1-ի Իրաքի վրայով անհայտ թռչող օբյեկտի տեսագրություն։ Այն պարզաբանեց, որ կադրերում, հնարավոր է, նկարահանվել է Սու-27 կամ Սու-35 կործանիչ։
Պենտագոնը հայտարարության մեջ նշել է, որ շարունակելու է հրապարակել լրացուցիչ ֆայլեր շարունակական հիմունքներով։
Փաստաթղթերի առաջին խմբաքանակը հրապարակվել է մայիսի 8-ին։