Վարույթ է ընդունվել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Հաայցով Գագիկ Ծառուկյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հերքել իրեն զրպարտող տեղեկությունները և որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ։

Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, վերջինս հունիսի 12-ին որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Գործով դատական նիստեր դեռևս նշանակված չեն։

Leave a Comment