Նանե Սահակյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման ցանկից

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 12-ին նոր որոշում է ընդունել դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու վերաբերյալ։

Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նանե Սահակյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, ինչպես նաև նույն դատարանի նախագահի պարտականությունները կատարողի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի   2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է վերջինիս անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 27-ը ներառյալ:

Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Leave a Comment