Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ

 ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք, ըստ Վաշինգտոնի, ուղղված էին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ։

 «Իրանը գործարկել է մի քանի հարվածային կամիկաձե անօդաչու թռչող սարքեր՝ փորձելով հարձակվել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ Ամերիկյան ուժերը խոցել են դրանք բոլորը, իսկ նավերի երթևեկությունը նեղուցով շարունակվում է առանց խոչընդոտների։

Միջազգային առևտրային միջանցքը շարունակում է բաց մնալ տարանցման համար», – X սոցիալական հարթակում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Leave a Comment