Իրանը անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառի Հորմուզի նեղուցը վերահսկելու համար՝ նոր իրավական ռեժիմ հաստատելուց հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք չենք կարող հավերժ ռազմականորեն վերահսկել Հորմուզի նեղուցը , բայց անհրաժեշտության դեպքում զինվորականները կմիջամտեն։ Սուրը միշտ կբարձրացվի Հորմուզի նեղուցի վրա», – ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։
Արաղչին նշեց, որ Իրանը բանակցություններ է վարում Օմանի հետ Հորմուզի նեղուցի նոր կառավարման կարգի հաստատման վերաբերյալ և նաև խորհրդակցություններ է սկսել այլ երկրների հետ, որոնց համար նեղուցը կարևոր է: Արաղչին որպես օրինակ բերեց Չինաստանը , որը ակտիվորեն առևտուր է անում Մերձավոր Արևելքի երկրների հետ :