Տեսանյութ. ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց ևս մի ընտրատեղամասի արդյուքները – Ազգ

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 35/65 և 10/51 ընտրատեղամասերի արդյունքները։ Քիչ առաջ ԿԸՀ-ից հայտնեցին, որ անվավեր են ճանաչվել նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։

12/13 ընտրատեղամասի արդյունքներն են՝

«Ուժեղ Հայաստան»-71

«Բարգավաճ Հայաստան»-9

«Քաղաքացիական պայմանագիր»-602

«Հայաստան» դաշինք-67

Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները։

3 դեպքերում էլ ԿԸՀ-ն արդյունքներն անվավեր ճանաչեց՝ սեփական նախաձեռնությամբ։

Եթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստանը» նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի։

Leave a Comment