ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ




 


Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:


 


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


 


«Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները խորհրդարանական ընտրություններում, որպես ՀՀ վարչապետ Ձեր տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»։


 


 



 


 

Leave a Comment