ՄԻՊ-ը և ՄԹ դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր




 


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոուլին:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


 


Զրուցակիցները կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։


 


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։


 


 ՄԻՊ գրասենյակ


 


 



 


 

Leave a Comment