Միջազգային համագործակցություններից մինչև արբիտրաժ․ «Կոնտրա լեգեմը» նոր առաջնահերթություններ է սահմանում

«Կոնտրա լեգեմ» բազմապրոֆիլ իրավաբանական հարթակը հայտարարում է միջազգային շուկայում գործունեությունն ընդլայնելու իր ռազմավարական ծրագրերի մասին։ Ընկերությունը ներկայումս կենտրոնացած է քրեական և կորպորատիվ իրավունքի ոլորտների վրա, միաժամանակ զարգացնելով միջազգային արբիտրաժի և Եվրոպական դատարանում ներկայացուցչության ուղղությունները։ Կազմակերպության ղեկավարության գնահատմամբ՝ փորձառու մասնագետների թիմը, օտար լեզուների բարձր իմացությունը և միջազգային գործընկերային կապերը հնարավորություն են տալիս մրցունակ ծառայություններ մատուցել նաև արտասահմանյան շուկաներում։ «Կոնտրա լեգեմում» վստահ են, որ տարիների ընթացքում կուտակված փորձն ու նոր ռազմավարությունը հիմք կդառնան միջազգային իրավաբանական հարթակում կայուն դիրքավորում ապահովելու համար։

Ճանապարհային քարտեզը Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է ընկերության տնօրեն Լյուսի Կոչուբաևան։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment