Հակակոռուպցիոն դատարանում այսօր, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի նշանակված էր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը։ Գործով մեղարդրյալի կարգավիճակ ունեն Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ Սեյրան Օհանյանը չի ներկայացել դատական նիստին, ինչի պատճառով դատավորը որոշում է կայացրել հաջորդ դատական նիստին նրան հարկադրաբար դատարան ներկայացնելու մասին։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։