Ի՞նչ է խոստացել Կուկուրելյան աշխարհի առաջնությունում հաղթանակի դեպքում

Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին ընդառաջ պատրաստ է նոր խենթ քայլի, եթե իր թիմին հաջողվի նվաճել Աշխարհի գավաթը։

Ինչպես հայտնում է իսպանական COPE-ը, ֆուտբոլիստն ազգային ընտրանու գլխավոր մարզչին վերաբերող նոր խոստում է տվել.

«Եթե մենք հաղթենք աշխարհի առաջնությունում, ես մարմնիս վրա կդաջեմ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքը»,- հայտարարել է Կուկուրելյան։

Հիշեցնենք, որ նա նման խոստումով աչքի էր ընկել նաև Եվրո-2024-ից առաջ։ Այն բանից հետո, երբ Իսպանիայի ընտրանին դարձավ Եվրոպայի չեմպիոն, պաշտպանը կատարեց իր տված խոստումն ու վարսերը ներկեց վառ կարմիր գույնով։

Leave a Comment