ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրում Հարավային Կորեայի հավաքականը դրամատիկ պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Չեխիայի ընտրանու նկատմամբ։ A խմբի հանդիպումը կայացել է Մեքսիկայի Սապոպան քաղաքի «Էստադիո Ակրոն» մարզադաշտում։
59-րդ րոպեին Լադիսլավ Կրեյչին բացել է հաշիվը՝ գլխի դիպուկ հարվածով։ Կորեացիներին հաջողվել է արագորեն վերականգնել հավասարությունը Հվան Ին Բոմի ջանքերով։
77-րդ րոպեին Տոմաշ Սոուչեկի խփած գոլը չեղարկվել է VAR-ի միջամտությունից հետո՝ խաղից դուրս վիճակի պատճառով։ Դրան անմիջապես հաջորդել է կորեացիների սուր պատասխան գրոհը, որն արդյունավետ հարվածով եզրափակել է Օ Հյոն Գյուն՝ հաղթանակ պարգևելով ասիական թիմին։
A խմբում Հարավային Կորեան վաստակած 3 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Առաջատարը Մեքսիկան է, որը բացման խաղում 2:0 հաշվով հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)։ Չեխիան ու ՀԱՀ-ը դեռ միավորներ չունեն։