ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Բետիսի» հարձակվող Աբդեսամադ Էզզալզուլին և «Մարսելի» պաշտպան Նայեֆ Ագերը վնասվածքների պատճառով չեն կարողանա մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը Մարոկկոյի հավաքականի կազմում։
Իսպանական ակումբի հարձակվողը Նորվեգիայի դեմ ընկերական խաղի ժամանակ (1-1) աջ ծնկի կապանների վնասվածք է ստացել։ Նայեֆ Ագերի վնասվածքի բնույթը չի հրապարակվել։
Նրանց հայտացուցակում փոխարինել են հարձակվող Մոհամեդ Ամինե Սբայը («Անժե») և պաշտպան Մարվանե Սադանեն («Ալ-Ֆաթեհ»)։
2026 թվականի Աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը հանդես Է գալիս C խմբում՝ Բրազիլիայի, Հայիթիի և Շոտլանդիայի ընտրանիների հետ։