Մեկնարկեց ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը։ Թվով 23-րդ Մունդիալի բացման հանդիպումը կայացավ Մեխիկոյում, որտեղ հանդիպեցին Մեքսիկայի ու ՀԱՀ-ի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց մեքսիկացիների հաղթանակով 2-0 հաշվով։ Աչքի ընկան Քուինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը։
ՀԱՀ հավաքականի կիսապաշտպան Յայա Սիտհոլեն հեռացվեց խաղադաշտից 50-րդ րոպեին, իսկ 83-րդ րոպեին հարավաֆրիկացիները մնացին 9 հոգով․ խաղադաշտից հեռացվեց փոխարինման դուրս եկած Զվանեն։ Խաղավարտին մոտ կարմիր քարտ ստացավ նաև մեքսիկացի Մոնտեսը։