Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները

Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները։

Գլխավոր կետերը՝

 «Բոլոր ճակատներում» պատերազմի անհապաղ և մշտական դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում։

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորմամբ։

ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի  ներքին գործերին։

ԱՄՆ-ն 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերացնում է ծովային շրջափակումը և դուրս բերում զորքերը Իրանին հարակից շրջաններից։

Հորմուզի նեղուցը բացվում է 30 օրվա ընթացքում՝ Իրանի պահանջների պահպանմամբ։

Իրանական նավթի վաճառքը դուրս է բերվում պատժամիջոցների ազդեցությունից։

Այնուհետև՝ 60 օրվա ընթացքում, կողմերը բանակցություններ կանցկացնեն միջուկային հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար։

ԱՄՆ-ն պետք է ապասառեցնի Իրանի 24 միլիարդ դոլարի ակտիվները, որոնց կեսը՝ միջուկային թեմայով բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո։

Իրանի հրթիռային ծրագիրը և Թեհրանի կողմից տարածաշրջանային դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը չեն ընդգրկվում հնարավոր համաձայնության քննարկվող թեմաների շարքում։

Leave a Comment