ԲԴԽ-ն հրապարակեց Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր հրապարակեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ դատավորին  համապատասխան վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարարության կողմից։

Iravaban.net-ի փոխանցմամբ Խորհուրդը որոշեց բավարարել նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը և դատավորին հայտարարել նախազգուշացում։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանը դեմ է արտահայտվել որոշմանը և ունի հատուկ կարծիք:

Leave a Comment