Ալիևը շնորհավորել է Պուտինին | Radar Armenia

Ալիևը շնորհավորել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի պատմական ավանդույթների վրա։ 

Ադրբեջանի ղեկավարը գոհունակությամբ նշել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային և հումանիտար կապերի ընդլայնումը։ 

Նամակում համոզմունք է հայտնվում, որ համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment