2026 թվականի հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանի հայտարարությունից։
Վարդևանյանի խոսքով՝ դիմումով ներկայացվել են ընտրություններից առաջ և քվեարկության օրը արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ տվյալներ։
«Դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը՝ ընտրությունների վերջնարդյունքների ամփոփման օրը»,- ասաց Վարդևանյանը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ Նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ 2 դաշինք, 1 կուսակցություն։
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %
- «Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28%
- «Հայաստան» դաշինք- 145 113 քվե, 9,93%։