Իրանը Մասկի հետ կապված օբյեկտները ներառել է հարվածների համար նախատեսված թիրախների ցանկում

Իրանը ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի տնտեսական ակտիվների հետ կապված բոլոր օբյեկտները ներառել է տարածաշրջանում հետագա ռազմական գործողությունների թիրախների ցանկում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ուժերը, Մասկի հետ կապված ընկերությունների աջակցությամբ, հարձակումներ են իրականացրել հարավային Իրանի ջրային ենթակառուցվածքների վրա։

«Թեհրանը իրավունք է վերապահում հարվածել Մասկի ակտիվների հետ կապված բոլոր օբյեկտներին տարածաշրջանում», – հավելել է աղբյուրը։

Starlink-ի գետնային կայանները գտնվում են Իսրայելում, Կատարում, Հորդանանում, ԱՄԷ-ում և Օմանում: Starlink-ը արբանյակային ինտերնետի դուստր ձեռնարկություն է, որը ամբողջությամբ պատկանում է Մասկի SpaceX-ին:

Leave a Comment