Ամերիկյան զինվորականները որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված երկու իրանական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆին՝ հղում անելով իր աղբյուրին։
«ԱՄՆ զինվորականները խփել են երկու իրանական կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքեր», – գրել է նա X-ում: ԱՄՆ անանուն պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը «փորձել է հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին»:
Ավելի վաղ IRIB պետական հեռարձակողը հայտնել էր Հորմոզգան նահանգի իրանական Սիրիկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին: