Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց համագործակցությունը ակումբի տեխնիկական հովանավոր Adidas ընկերության հետ։
««Ռեալն» ու Adidas-ը հայտարարում են համաշխարհային ֆուտբոլում ամենահաջող գործընկերությունը ևս 8 տարով երկարաձգելու մասին։
Այդ կապն առաջին անգամ պաշտոնապես ձևակերպվել է 1980 թվականին և դարձրել է մեր ակումբը եվրոպական ֆուտբոլի բացարձակ առաջատար Չեմպիոնների լիգայի 8 տիտղոսներով»,- նշվում է «Ռեալի» հաղորդագրությունում։