Արմավիրում տղամարդը կնոջ անունով 280 հազար դրամի առցանց վարկեր է ձևակերպել. գործը դատարանում է

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հունիսի 10-ին  մուտքագրվել էԳ․ Ա․-ի վերաբերյալ քրեական գործը, որը վերաբերում է փաստաթղթի կեղծման մեղադրանքին։ Գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին։Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Գ․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական հատկանիշներով հարուցել հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի անձամբ օգտագործելու նպատակով կեղծել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթուղթը։
Այսպես՝ Գ․ Ա․-ը, օգտվելով այն հանգամանքից, որ Ն․ Մ․ իր բջջային հեռախոսը տվել է իրեն, որպեսզի «Տելսելլ Վալլետ» հավելվածը ներբեռնի և ակտիվացնի, այդպիսով հասանելիություն ստանալով Ն․ Մ․-ի «Տելսելլ Վալլետ» հավելվածին և ներկայանալով իբրև Ն․ Մ․՝ հավելվածի համապատասխան դաշտերում լրացնելով առցանց վարկ ստանալու համար անհրաժեշտ պայմանները, ապա համապատասխան դաշտում՝ Ն. Մ․ի փոխարեն հավաստելով վերջինիս ինքնությունը, այդ եղանակով անձամբ օգտագործելու նպատակով կեղծելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթղթեր՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ հետ 2024 թվականի մարտի 07-ին կնքել է 20.000 ՀՀ դրամի, 2024 թվականի մարտի 10-ին՝ 20.000 ՀՀ դրամի, 2024 թվականի մարտի 12-ին՝ 160.000 ՀՀ դրամի, 2024 թվականի մարտի 20-ին՝ 20.000 ՀՀ դրամի, 2024 թվականի մարտի 20-ին՝ 20.000 ՀՀ դրամի, 2024 թվականի մայիսի 05-ին՝ 20.000  դրամ և 2024 թվականի մայիսի 19-ին՝ 20.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 280.000 դրամի չափով վարկային պայմանագրեր և այդ գումարը տնօրինելու հնարավորություն ստանալով, փոխանցել է իր բանկային քարտին՝ այդ կերպ անձամբ օգտագործելու նպատակով կեղծելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթուղթ:
Այսպիսով՝ Գ․ Ա․ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արաքի կատարում:

Գործով Գ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթուղթ կեղծելու համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment